Արշակ Կարապետյանն ու Ալեքսեյ Մելնիկովը քննարկել են համագործակցության հեռանկարները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում «Հարավկովկասյան երկաթուղի»ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ«Հարավկովկասյան երկաթուղի»ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: