Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն

ԱՄՆ դեսպանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին սեպտեմբերի 7-ին այցելել է Լոռու մարզ, որտեղ ներկա է գտնվել Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։

Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255 000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող  770 000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սարքավորումների շարքում։ Սարքավորումները տրամադրվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով:

«Նոր կորոնավիրուսի համավարակը սկսվելուն պես մենք սերտորեն գործակցել ենք ՀՀ կառավարության հետ՝  ի նպաստ մարդկանց ապահով կենսագործունեության ու առողջության։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները նոր կորոնավիրուսի բուժառուների ախտորոշման ու բուժման հարցում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպան Թրեյսին, այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Դեսպան Թրեյսին հանդիպում է ունեցել նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]