Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1380 թ. սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ռուսական զորքերի ճակատամարտը Կուլիկովո դաշտում Ոսկե Հորդայի խան Մամայի դեմ՝ Վլադիմիրի եւ Մոսկվայի մեծ իշխան Դմիտրի Դոնսկոյի ղեկավարությամբ։

-1504 թ. սեպտեմբերի 8-ին Միքելանջելոն ավարտում է Դավթի արձանի քանդակումը:

-1701 թ. սեպտեմբերի 8-ին Մխիթար Սեբաստացին Կ. Պոլսում հիմնում է Մխիթարյան միաբանությունը: Մխիթարյան միաբանությունը (Մխիթարյաններ) հայ կրոնական եւ մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն: Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական եւ գիտական աշխատություններ։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «Ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը»։

-1888 թ. սեպտեմբերի 8-ին անցկացվում է Անգլիայի ֆուտբոլի լիգայի առաջին խաղը:

-1841 թ. սեպտեմբերի 8-ին ծնվել է Անտոնին Դվորժակը՝ չեխ կոմպոզիտոր:

-1877 թ. սեպտեմբերի 8-ին ծնվել է Առանձարը՝ հայ երգիծաբան-նովելիստ։

-1922 թ. սեպտեմբերի 8-ին ծնվել է Օհան Դուրյանը՝ հայ անվանի դիրիժոր:

-1923 թ. սեպտեմբերի 8-ին ծնվել է Ռասուլ Համզատովը՝ խորհրդային պոետ եւ հասարակական գործիչ:

-1949 թ. սեպտեմբերի 8-ին մահացել է գերմանացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Ռիհարդ Շտրաուսը:

-1973 թ. սեպտեմբերի 8-ին մահացել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը՝ «Սարդարապատի հերոսամարտ» հուշահամալիրի հեղինակը:

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում