Սպաները դպրոց են ուղեկցել զոհված ծառայակիցների երեխաներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի սպաները նոր ուսումնական տարում դպրոց են ուղեկցել իրենց զոհված ծառայակիցների երեխաներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Այցի նպատակը նաև բանակ-դպրոց կապի ամրապնդումն ու ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացումն է:
Սպաները նաև «Արիության դասեր» են անցկացրել աշակերտների հետ: