Հասարակական

Ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի, բայց ոչ ստիպողաբար. Դումանյան

1 րոպեի ընթերցում

Ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի, բայց ոչ ստիպողաբար. Դումանյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պնդում է, որ ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Դումանյանը նշեց, որ այդ պարտադրանքը ֆիզիկապես ստիպելով չի լինի: «Ուսուցիչը կարող է մտնել դասարան, եթե պատվաստված է կամ ամսական երկու անգամ հանձնում է ՊՇՌ թեստ: Նույնը վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմին, սակայն աշակերտներն ու ուսանողները պարտավոր չեն պատվաստվել: Ի վերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ պատվաստվելը կարևոր է»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում