Հասարակական

Սեպտեմբերի 1-ը գիտելիքի և դպրության օրն է. ՀՀ բոլոր դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարին

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 1-ը գիտելիքի և դպրության օրն է. ՀՀ բոլոր դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի և դպրության օրը, Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում մեկնարկել է նոր՝ 2021-2022 ուսումնական տարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուսուցումը կլինի առկա ձևաչափով և ամենօրյա ռեժիմով, սակայն բոլոր դպրոցներում կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով պետք է պահպանվեն հակահամաճարակային կանոնները:

Դպրոցներում կպահպանվի դիմակները դնելու ավանդույթը, ինչպես նաև ախտահանման գործընթացը կշարունակվի:

Միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվել ու քայլեր են ձեռնարկվել, որպեսզի դպրոցներն ապահովվեն անհատական պաշտպանիչ ու ախտահանող միջոցներով:

Հայաստանում, գիտելիքի և դպրության օրն այս տարի առաջին դասարանցիների համար սկսվել է օգոստոսի 31-ին: Նման որոշում էր կայացվել, որպեսզի դպրոցների դիմաց ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներ չլինեն և հնարավոր լինի պահպանել կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում