Միջազգային

Թուրքիայի իշխող կուսակցության և նախագահի վարկանիշները զգալի անկում են գրանցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի իշխող կուսակցության և նախագահի վարկանիշները զգալի անկում են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը», որը հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ է զբաղվում, ենթադրյալ ընտրությունների վերաբերյալ հարցում է անցկացրել, ինչի արդյունքները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության, ինչպես նախագահ Էրդողանի վարկանիշները զգալի անկում են գրանցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը։

Հարցվածների 58․7 տոկոսը գտնում է, որ երկրում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, իսկ 30.8 տոկոսը դեմ է եղել արտահերթ ընտրություններին։

Ըստ հարցման արդյունքի՝ մասնակիցների 34․2 տոկոսը կողմ է արտահայտվել, որ ենթադրյալ արտահերթ ընտրություններում երկրի նախագահ ընտրվի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ 54․9 տոկոսը դեմ է եղել Էրդողանին։

Հարցվածների միայն 29 տոկոսն է աջակցություն հայտնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում