Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Հայաստանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից, արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետ Փաշինյանին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: