Սպորտ

Մեսին հայտավորվել է ՊՍԺ-ի առաջիկա խաղին․ նա կարող է նորամուտը նշել ֆրանսիական ակումբի կազմում

1 րոպեի ընթերցում

Մեսին հայտավորվել է ՊՍԺ-ի առաջիկա խաղին․ նա կարող է նորամուտը նշել ֆրանսիական ակումբի կազմում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է նորամուտը նշել ֆրանսիական ակումբի կազմում օգոստոսի 29-ին կայանալիք Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրի «Ռեյմս»-ՊՍԺ խաղում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեսին ՊՍԺ տեղափոխվելուց հետո առաջին անգամ ընդգրկված է թիմի հայտացուցակում։

ՊՍԺ-ի հայտացուցակում է նաև բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով նոր մեկնարկած մրցաշրջանում որևէ հանդիպման չէր մասնակցել։

Ֆրանսիական ակումբի հայտացուցակում ընդգրկվել է նաև ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ում՝ «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցություններն ու լուրերը չեն դադարում։

«Ռեյմս»-ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում