Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի թիմը զիջեց 10 ֆուտբլիստով հանդես եկող Հյուսիսային Մակեդոնիային

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի թիմը զիջեց 10 ֆուտբլիստով հանդես եկող Հյուսիսային Մակեդոնիային

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի (C 4 ենթախումբ) երկրորդ տուրում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին Հայաստանի ազգային թիմը բավականին վստահ էր գործում, սակայն Հյուսիսային Մակեդոնիան էլ առավել վտանգավոր էր գրոհում: Հանդիպման առաջին կեսի վերջնամասում Հայաստանի ազգային թիմը տևական ժամանակ տիրում էր նախաձեռնությանն ու գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, սակայն տանտերերը` հյուսիսմակեդոնացիները ,հստակ էին գործում պաշտպանությունում: Առաջին կեսի վերջին րոպեին Հյուսիսային Մակեդոնիան մնաց 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստացավ Զայկովը: Երկրորդ կեսի 70-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիան օգտագործեց ստանդարտ դիրքը և առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Բարդին: Տանտերերը շարունակեցին զարգացնել հաջողությունը և, լինելով 10 ֆուտբոլիստով, խփեցին նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Միովսկին:

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան` 2:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի շրջանակներում հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 10-ին` հյուրընկալվելով Ֆարերյան կղզիներին, իսկ հոկտեմբերի 13-ին Երևանում կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում