Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով

Մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել 
են կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք կատարել ենք 267 հազար պատվաստում, որի շրջանակում մի քանի տասնյակ դեպք ունենք, երբ քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով։ Բայց եղել են նաեւ դեպքեր, երբ նրանց մոտ  հիվանդությունը մեղմ է անցել, ծանր դեպքեր, կարելի է ասել՝ չենք ունեցել: Իհարկե, «Դելտա» շտամը որոշակի փոփոխություններ է բերում թե՛ վարակելիության ավելի բարձր մակարդակի ապահովման, թե՛ հիվանդության ավելի ծանր ընթացքի հարցում»,- նշեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]