Միջազգային

Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ են կուտակվել

3 րոպեի ընթերցում

Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ են կուտակվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ արգելափակված են մնացել Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանին, Պոդլյասկոյե վոյեվոդության Ուսնաժ-Գուռնայի բնակավայրի մերձակայքում, սահմանապահները շրջապատել են անօրինական միգրանքների խմբին եւ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկրներից ոչ մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Միգրանտները, որոնք անօրինականորեն փորձել են Բելառուսից անցնել Լեհաստան, նստած են հենց գետնին: Երկու կողմի սահմանապահները թույլ չեն տալիս նրանց ոչինչ փոխանցել: Օգոստոսի 19-ին իրավապաշտպաններին հաջողվել Է միգրանտներին մի քիչ ուտելիք եւ ջուր փոխանցել: Լեհաստանի սահմանապահների տվյալներով, սահմանին գտնվող բոլոր միգրանտները աֆղանցիներ են:

ՌԻԱ Նովոստիի թղթակցի դիտարկմամբ, սահմանին գտնվող անօրինական միգրանտների շրջանում չկան կանայք ու երեխաներ. նրանք հիմնականում երիտասարդ տղամարդիկ են: Լեհական կողմից նրանց շրջապատել են Սահմանային պահպանության աշխատակիցները: Մյուս կողմից իրենց պահպանաջոկատն են կանգնեցրել բելառուսական ուժայինները: Երկու պահպանաջոկատների մարտիկները զինված են ավտոմատներով: Դրա հետ մեկտեղ լեհական կողմը պնդում Է, որ միգրանտները գտնվում են Բելառուսի տարածքում»:

Տեղի Սահմանային պահպանության բաժնի պաշտոնական ներկայացուցիչ Կատաժինա Զդանովիչը ՌԻԱ Նովոստիի թղթակցին հայտարարել Է, որ «շուրջ 30 մարդ գտնվում Է բելառուսական կողմում»: Նրա տվյալներով՝ բելառուսական իշխանությունները թույլատրել են Բելառուս վերադառնալ կանանց ու երեխաներին: Իրադրությունը Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին սրվել Է վերջին ամսին: Լեհ սահմանապահների տվյալներով, միայն ընթացիկ տարվա օգոստոսին 1935 մարդ Է փորձել անօրինականորեն հատել սահմանը:

Ընդ որում սահմանապահները կանխել են 1175 մարդու կողմից սահմանը հատելու փորձերը, իսկ 760 օտարերկրացիներ ձերբակալվել եւ ուղարկվել են փակ կենտրոններ: Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում