Մարզային

Գանձակում ոռոգման ջրի խորքային հոր է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Գանձակում ոռոգման ջրի խորքային հոր է կառուցվում

ԳԱՎԱՌ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն մեկուկես ամիս է, ինչ ընթանում են ոռոգման ջրի խորքային հորի կառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, խորքային հորի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 42 միլիոն 985 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գանձակի համայնքապետարանը։

«Ծրագրի իրականացման արդյունքում մեր համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 40 հեկտար հողատարածք։ Ծրագրից կօգտվեն ավելի քան 300 տնտեսություն։ Կավելանան թե՛ մշակվող վարելահողերը, թե գյուղմթերքների արտադրության ծավալները։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել սեպտեմբեր ամսի ընթացքում։ Աշխատանքներն իրականացնում է «Ֆավորիտ-Մ» ընկերությունը»,- նշեց Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում