Ներքին Գետաշենում ավարտվել են 11 փողոցների ասֆալտապատման աշխատանքները
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ավարտվել են թվով 11 փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվել են նախորդ տարվանից անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Ինչպես §Արմենպրես¦-ին տեղեկացրին Ներքին Գետաշենի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 250 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել էր ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը։ §Ծրագրի մեկնարկը տրվել է 2020 թվականի ընթացքում, սակայն անավարտ է մնացել Արցախում բռնկված պատերազմի, համավարակի եւ այլ պատճառներով։ Ծրագիրը շարունակվեց այս տարվա մայիսից եւ ավարտի հասցվեց օգոստոսի կեսերին։Միայն Վերին Դուրան թաղամասում մոտ 200 գծամետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատումը ծրագրվել է իրականացնել մեկ ամիս ուշացումով՝ կապված գազատարի կառուցման հետ։ Ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 11 փողոց՝ 4700 գծամետր երկարությամբ եւ 20 հազար քառակուսի մետր մակերեսով։ Այս պահին համայնքում սկսվել են ճանապարհաշինական հերթական աշխատանքները, որոնք դարձյալ իրականացվում են ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի ընթացքում նախատեսված եւ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 141 միլիոն դրամ¦,-ներկայացրին Ներքին Գետաշենի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան