Միջազգային

Աֆղանստանի նախկին փոխնախագահի զորքերը թալիբների դեմ մարտեր են մղում Փանջշերում

2 րոպեի ընթերցում

Աֆղանստանի նախկին փոխնախագահի զորքերը թալիբների դեմ մարտեր են մղում Փանջշերում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհին հավատարիմ զորքերը «Թալիբան» շարժման զինված կազմավորումների դեմ մարտեր են մղում Քաբուլից հյուսիս՝ Փանջշերում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին այդ մասին Բեյրութից հաղորդել Է իրանամետ Al-Alam հեուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Սալեհին հավահտարիմ զինված ուժերը գրավել են Փարվանի նահանգի Չարինքարի շրջանը՝ այնտեղից դուրս մղելով թալիբներին: Չարինքարով եւ Սալանգի թունելով Է անցնում Քաբուլը Մազարի Շարիֆի՝ Բալխի հյուսիս - արեւմտյան նահանգի վարչական կենտրոնի հետ միացնող ռազմավարական խճուղին:

Մինչդեռ աֆղանական ռազմական աղբյուրը հեռուստաալիքին հայտնել Է, որ Ազգային իսլամական շարժման առաջնորդ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումն այժմ Փանջշերի կիրճ Է ուղարկել 10 հազար զինվոր:

Օգոստոսի 17-ին Աշրաֆ Ղանիի նախագահության օրոք Աֆղանստանի Իսլամական Հանրապետության փոխնախագահի պաշտոնն զբաղեցնող Ամրուլա Սալեհը հայտարարել Է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն ըստ Սահմանադրության դառնում Է երկրի ղեկավարի պաշտոնակատար: Քաղաքական գործիչն աֆաններին կոչ Է արել «միանալու» «Թալիբան» արմատական շարժման «դիմադրությանն»՝ ընդգծելով, որ «ոչ մի կարգի հանգամանքերում չի հպատակվի» զինյալներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում