ԱՄՆ-ը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար. Փալոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն ընդգծում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փալոնն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Անցած տարի Արցախում պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելն Ալիևի՝ հավատ չներշնչող փաստարկների վառ օրինակն է: Միացյալ Նահանգները չպետք է մեղադրի երկու կողմերին, երբ դատապարտում է արյունահեղությունն ու տարածաշրջանում անկայունությունը: Պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար»,- գրել է Փալոնը:
Blaming Armenia is a clear sign of Aliyev's bad faith arguments during & after the war in Artsakh last year. The U.S. shouldn't blame both sides when casting guilt for the bloodshed & instability in the region. @StateDept must use every tool available to stop Aliyev's aggression. https://t.co/YLZ0viupOw
— Rep. Frank Pallone (@FrankPallone) August 16, 2021