Քաղաքականություն

Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

1 րոպեի ընթերցում

Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Իտալիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իտալիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

«Իտալիան ողջունում է խաղաղության համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունը։ Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»,-նշված է գերատեսչության գրառման մեջ։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում