Տարածաշրջանային

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել Է 5 697-ով

1 րոպեի ընթերցում

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել Է 5 697-ով

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել Է 5 697-ով: Մահացել Է 54 մարդ:

Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում մինչ օրս հայտնաբերվել Է վարակման 455 846 դեպք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում բուժվել Է 2 713 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 406 475 մարդ:

Մահացել Է 6 182 մարդ: Մինչեւ հիմա պատվաստումներ Է արել 664 997 մարդ, այդ թվում 204 234-ը՝ երկու դեղաչափով:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում