Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ
1 րոպեի ընթերցում
![Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1060278.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությանը:
Նշված է, որ Արմեն Սարգսյանը արձակուրդը մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուսը՝ արտերկրում: