Մարզային

Հիմնանորոգվում է Գեղարքունիք գյուղի վթարված կամուրջը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Գեղարքունիք գյուղի վթարված կամուրջը

ԳԱՎԱՌ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում արդեն ավարտին են մոտենում այս տարվա գարնանային հեղեղումների պատճառով քանդված գյուղամիջյան կամրջի վերականգնման շինարարական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանը, կամրջի շինարարությունն իրականացվել է Գեղարքունիքի մարզպետարանի կողմից հատկացված 7,5 միլիոն դրամի հաշվին։ 400 հազար դրամ էլ հատկացրել է Գեղարքունիքի համայնքապետարանը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի վերջին տասնօրյակից եւ կավարտվեն առաջիկա օրերին։

Օգոստոսի 9-ի դրությամբ արդեն կառուցվել են կամրջի հենապատերը եւ ծածկը։ Առաջիկա օրերին կտեղադրվի ասֆալտբետոնե շերտը եւ ճաղավանդակները, կկատարվեն ջրամեկուսացման աշխատանքներ, ինչից հետո կամուրջը պատրաստ կլինի շահագործման։ Այն կենսական կարեւոր նշանակություն ունի համայնքի կենսագործունեության համար, քանի որ իրար է կապում գյուղի թաղամասերը։ Համայնքի բնակչության անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ արդեն ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ կամրջի վթարից հետո առաջացած խնդրին արագ արձագանքելու եւ սեղմ ժամկետներում վերանորոգման համար միջոցներ տրամադրելու համար¦,- ներկայացրեց համայնքի ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում