Հասարակական

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին ավտոճանապարհին․ կա զոհ և 3 տուժած

2 րոպեի ընթերցում

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին ավտոճանապարհին․ կա զոհ և 3 տուժած

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին ահազանգ է ստացել, որԹալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, մեկ տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն:

Փրկարարները ավտոմեքենայի տակից դուրս են բերել մեկ քաղաքացու դի և մոտեցրել շտապօգնության ավտմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում