Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հրդեհը Կալիֆոռնիայում ոչնչացրել Է 150 տարվա պատմություն ունեցող քաղաքը

Հրդեհը Կալիֆոռնիայում ոչնչացրել Է 150 տարվա պատմություն ունեցող քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել Է Գրինվիլ փոքրիկ քաղաքը, որի պատմությունն սկսվում Է «ոսկու տենդի» ժամանակներից: Այդ մասին հաղորդել Է KXTV տեղական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դիքսի» հրդեհը մինչեւ Գրինվիլ Է հասել լույս օգոստոսի 5-ի գիշերը: «Քաղաքը ոչնչացվել Է երկու ժամում»,-հեռուստաալիքին ասել Է բնակչուհիներից մեկը: Ինչպես հաղորդում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, ի թիվս այլ շինությունների քաղաքում այրվել են լցակայանը, բարը եւ հյուրանոցը: Գրինվիլ բնակավայրը հիմնվել Է 19-րդ դարի կեսերին, երբ Կալիֆոռնիայում տեղի ունեցավ եկվորների հոսք, որոնք տարված Էին «ոսկու տենդով»:

Քաղաքում մինչեւ այժմ մնացել են շենքեր, որոնք կառուցվել են ավելի քան հարյուր տարի առաջ: Վերջին մարդահամարի տվյալներով, քաղաքում բնակվել Է 1,1 հազար մարդ: Կալիֆոռնիայի անտառտնտեսության եւ հակահրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ ներկայում «Դիքսի»-ի կրակն արդեն ընդգրկել Է 278 հազար ակր (ավելի քան 112,5 հազար հեկտար) տարածք: Հրդեհը ոչնչացրել Է 60-ից ավելի շինություններ եւ սպառնում Է ավելի քան 12 հազարի: Արդեն հաջողվել Է մարել դրա տարածքի 35 տոկոսը, հրդեհն ամբողջությամբ պլանավորվում Է զսպել մինչեւ օգոստոսի 13-ը, ասվում Է հայտարարության մեջ, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am