Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում

«Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ 
ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իշխան Սաղաթելյանն այս մասին նշել է լրագրողների հետ ճեպազրույցում: Նա սկզբում նշեց, որ ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովների հարցը երկրի առջև ծառացած խնդիրների համատեքստում երկրորդական են: Երբ լրագրողները պնդեցին ԱԺ փոխնախագահի թեկնածության հարցը, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք թեկնածու առաջադրելու են: Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք հենց  ինքն է լինելու, նա նշեց. «Այո, ես եմ»:

Անդրադառնալով Աժ-ում մեկնարկած 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում հնարավոր բոյկոտներին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ սա քաղաքական պրոցես է և երբ պետք լինի կգան ԱԺ, երբ պետք լինի կբոյկոտեն, որպեսզի իրենց քաղաքական օրակարգն առաջ տանեն:

Նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը հարթ չի ընթանում, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը պահանջում է ապահովել իրենց երկու կալանավորված գործընկերոջ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասնակցությունը նիստին, իշխանական խմբակցությունից հորդորում են չխանգարել ԱԺ բնականոն գործունեությանը, նշում, որ ընդդիմադիր գործընկերները կալանավորվել են մինչև պատգամավորական մանդատ ստանալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]