Հասարակական

Կվերակառուցվի Լիճք համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը 

1 րոպեի ընթերցում

Կվերակառուցվի Լիճք համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը 

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կվերակառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։

Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 210 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 147 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 63 հազար դրամը՝ Լիճքի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը վերակառուցել պոլիէթիլենային խողովակներով, շուրջ 1 կիլոմետր 600 մետր երկարությամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում ջրատարում նվազագույնի կհասցվեն ջրի կորուստները, Լիճքում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը։

Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում