Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՆ-ն նախապատրաստում է պատվաստումները խթանելու, ինչպես նաև որոշակի սահմանափակումների փաթեթներ

ԱՆ-ն նախապատրաստում է պատվաստումները խթանելու, ինչպես նաև որոշակի 
սահմանափակումների փաթեթներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը նախապատրաստում է կորոնավիրուսի դեմ պատվաստումները խթանելու, ինչպես նաև վարակի տարածումը կանխարգելելուն միտված որոշակի սահմանափակումների փաթեթներ, որոնք շուտով կներկայացվեն կառավարությանը։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Ինչպես տեսնում ենք, բոլոր երկրները որոշակի գործիքակազմ կիրառում են՝ և սահմանափակումների, և խրախուսման, փորձում են հնարավորինս ապահովել բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշներ։ Եթե նախկին շտամների պարագայում պատվաստման համար բնակչության թիրախային ցուցանիշ էր վերցվում 65 տոկոսը, ներկայում այս «դելտա» շտամի պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին պատվաստման ընդհանուր ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավելիի»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակի առումով, ըստ նրա, տարածաշրջանում բավական լարված է իրավիճակը, բայց Հայաստանում պահպանվում է կայուն իրավիճակ։ «Բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք։ Ուստի, մենք պետք է ամեն ինչ անենք, որ թվերի կտրուկ աճ չունենանք»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]