Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ դպրոցականը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի

Հայ դպրոցականը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում 
արժանացել է արծաթե մեդալի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դպրոցական Գևորգ Ավանեսյանը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Պորտուգալիան էր, առցանց ձևաչափով հուլիսի 18-23-ն անցկացվել է Երևանի թիվ 118 ավագ դպրոցում։ Փորձարարական և տեսական փուլերով կազմակերպված օլիմպիադային մասնակցել են 76 երկրների 304 աշակերտներ։

Հայաստանի թիմը ներկայացրել են 4 աշակերտներ՝ Գևորգ Ավանեսյանը, Արման Հայրապետյանը, Վահե Գաբրիելյանը և Աստղիկ Հարությունյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են․ ԵՊՀ-ից՝ Գայանե Ղուկասյանը, Սեդա Մարությանը և Եվա Սողոյանը, ՀՊՄՀ-ից՝ Սամվել  Պիպոյանը, իսկ ԵՊԲՀ-ից՝ Արեն Պետրոսյանը և Մհեր Կուրղինյանը։

Օլիմպիադայի փակման առցանց արարողության ժամանակ (https://bit.ly/3ByDZPM) Պորտուգալիայի թիմի կազմկոմիտեի ղեկավար-կոորդինատոր Խոսե Անտոնիո Մաթոսը վիրտուալ գավաթը փոխանցել է 2022 թ․-ին Հայաստանում անցկացվելիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի կոորդինատոր Գայանե Ղուկասյանին՝ այդպիսով ազդարարելով նախապատրաստական աշխատանքների մեկնարկը։

Կենսաբանության 31-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր մեկ բրոնզե մեդալի (Մհեր Կուրղինյան, «Հերացի» ավագ դպրոց)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am