Հասարակական

Պատմության հետագծով  

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1983 թ. հուլիսի 27-ին «Հայկական հեղափոխական բանակ» կազմակերպությունը Լիսաբոնում պատանդ է վերցնում Թուրքիայի դեսպանատան աշխատողներին՝ սպանելով երկու հոգու՝ թուրք դիվանագետի կնոջը եւ պորտուգալացի մի ոստիկանի։ Գործողությունն իրականացրած հինգ անդամները տեղում սպանվում են։

-1989 թ. հուլիսի 27-ին ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղի վերջին բնակիչները բռնագաղթեցին:

-1944 թ. հուլիսի 27-ին սովետական զորքերն ազատագրում են Լվովը:

-1945 թ. հուլիսի 27-ին Ալեքսանդր Սոլժենիցինը դատապարտվում է ութ տարվա ուղղիչ աշխատանքների՝ «հակասովետական քարոզչության համար»:

-1953 թ. հուլիսի 27-ին Կորեական պատերազմն ավարտվում է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ բաժանարար գոտու ստեղծումով:

-1938 թ. հուլիսի 27-ին ծնվել է Հակոբ Իշխանյանը՝ հայ քանդակագործ։

-1959 թ. հուլիսի 27-ին ծնվել է Վահրամ Մարտիրոսյանը՝ հայ գրող, կինոսցենարիստ, լրագրող։ Բանաստեղծություններ գրել սկսել է վաղ տարիքից։ Արձակով եւս զբաղվել է դպրոցական եւ ուսանողական տարիներին, բայց շարունակել է 20-ամյա դադարից հետո։ Տպագրվել է վաղ հասակից՝ գլխավորապես «Գարուն» ամսագրում։ Քաղաքական ենթատեքստերով մի շարք բանաստեղծություններ արգելվել են գրաքննության կողմից։ Առաջին ժողովածուն, խորհրդային «տարիքային գրաքննության» օրենքների համաձայն, լույս է ընծայվել երեսուն տարեկանում։ Որեւէ ստեղծագործական միության անդամ չէ։

-1981 թ. հուլիսի 27-ին ծնվել է Էդվարդ Մանուկյանը՝ հայ դասական երաժշտության ժամանակակից կոմպոզիտոր։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում հայ ժողովրդական երաժշտության հիմնակառույց տարրերի առատ կիրառմամբ։

-1995 թ. հուլիսի 27-ին հիմնվեց Հայաստանի բանկերի ասոցիացիան։

-1824 թ. հուլիսի 27-ին ծնվել է Ալեքսանդր Դյումա (որդի)ն՝ ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1874-ից)։ Նշանավոր վիպասան Ալեքսանդր Դյումայի որդին։ Առավել հայտնի է որպես «Կամելիազարդ տիկինը» վեպի հեղինակ, թարգմանվել է հայերեն Ժիրայր Շիրակացու կողմից:

-1841 թ. հուլիսի 27-ին մահացել է Միխայիլ Լերմոնտովը՝ ռուս նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ եւ արձակագիր (ծնվ.՝ 1814 թ.)։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում