Միջազգային

ԱՄՆ-ն Իրաքի հետ համաձայնության է եկել մինչեւ տարեվերջ երկրում ԱՄՆ-ի մարտական առաքելության ավարտի շուրջը. AP

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իրաքի հետ համաձայնության է եկել մինչեւ տարեվերջ երկրում ԱՄՆ-ի մարտական առաքելության ավարտի շուրջը. AP

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հուլիսի 26-ին կհայտարարեն համաձայնության մասին, ըստ որի հանրապետությունում ամերիկյան մարտական առաքելությունը կավարտվի մինչեւ 2021 թվականի վերջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Associated Press-ը (AP)՝ վկայակոչելով մի աղբյուր Բայդենի վարչակազմում:

Նրա տվյալներով՝ հետագայում ամերիկացի զինծառայողներն Իրաքում սոսկ կվարժեցնեն եւ խորհուրդներ կտան իրաքցի գործընկերներին՝ չմասնակցելով մարտական գործողություններին: Գործակալության զրուցակիցը պարզաբանել Է, որ Իրաքի զինվորականներն «ստուգված են մարտում» եւ «ի վիճակի են» ինքնուրույն ապահովելու երկրի անվտանգությունը:

Հուլիսի 26-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահը կհանդիպի Իրաքի նախարարների կաբինետի ղեկավարի հետ:

2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանն ընդունել Է բանաձեւ՝ երկրի տարածքից բոլոր օտարերկրյա ուժերի լիակատար դուրսբերման պահանջով:

Այս տարվա մարտի կեսերին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը ճշտել Է, որ արաբական հանրապետությունում ամերիկյան զորքերի թվաքնանակը չի գերազանցում 2,5 հազարը: Ապրիլին ալ Քազիմին հայտարարել Է, որ ազգային բանակի եւ անվտանգության ուժերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ հաջողություններն ահաբեկիչների դեմ պայքարում թույլ են տալիս դուրս բերել օտարերկրյա զինվորական զորակազմի մինչեւ 60 տոկսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում