Հասարակական

Ոստիկանությունն Արմավիրի մարզում իրականացրել է ուժեղացված ծառայություն

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն Արմավիրի մարզում իրականացրել է ուժեղացված ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որը ղեկավարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 5 անձ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ ու կռփազենք՝ ընդհանուր 23 միավոր։ Երեք անձի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 9 գրամից ավելի քաշով։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում