Միջազգային

Աֆղանստանում պարետային ժամ է սահմանվել

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում պարետային ժամ է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի իշխանությունները գիշերային պարետային ժամ են սահմանել 34 նահանգներից 31-ում ՝ «Թալիբան» շարժման գործունեությունը զսպելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է Tolo News հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցչին:

Նրա խոսքով ՝ պարետային ժամը, որը սահմանվում է թալիբների գործունեությունը «սահմանափակելու» նպատակով, գործելու է տեղական ժամանակով 22: 00-ից մինչեւ 04: 00-ն:

Նշվում է, որ պարետային ժամը չի տարածվում միայն երկրի երեք նահանգների ՝ Քաբուլի, Նանգարհարի եւ Փանջշերի վրա:

Աֆղանստանում կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման զինյալների միջև ռազմական բախումներ են ընթանում: «Թալիբան» շարժումը զգալի տարածքներ է գրավել գյուղական շրջաններում եւ հարձակում է նախաձեռնել խոշոր քաղաքների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում