Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ քաղաքացիներն են որոշելու հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը

ՀՀ քաղաքացիներն են որոշելու հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Աբու Դաբիի ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև կնքված համաձայնագրով ստեղծվող հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը  որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից՝ բաց մրցույթի միջոցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ մրցույթը մեկնարկում է հուլիսի 14-ից:

Մասնակցել ցանկացողները կարող են ավիաընկերության անվանման իրենց առաջարկությունները 4 շաբաթվա ընթացքում ուղարկել nametheairline@anif.am հասցեին, ինչպես նաև՝ Armenian National Interests Fund ֆեյսբուքյան էջին:

Առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 14-ն է, ինչից հետո ընկերության տնօրենների խորհուրդը կընտրի վերջնական անվանումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am