Միջազգային

Աբու Դաբին ավելի քան 700 մլն դոլար է ներդրել նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Աբու Դաբին ավելի քան 700 մլն դոլար է ներդրել նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբու Դաբիի Ազգային նավթային ընկերությունը 2.8 միլիարդ դիրհամ (շուրջ 763.7 մլն ԱՄՆ դոլար) գումար է ներդրել նավթային արդյունահանման ծավալները մեծացնելու նպատակով՝ պայմանագիր կնքելով երեք ընկերությունների հետ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է էմիրաթական WAM գործակալությունը՝ նշելով, որ ընկերությունը մտադիր է մինչև 2030 թվականը ավելացնել նավթի օրական արդյունահանման ծավալները հասցնել 5 մլն բարելի:

Նավթի արդյունահանման աշխատանքներն իրականացվելու են Պարսից ծոցում՝ Աբու Դաբիից 84 կմ հեռավորության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում