Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, կատարել է ընտրություն. Ռուստամ Բադասյանի եզրափակիչ ելույթը

Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, կատարել է ընտրություն. Ռուստամ Բադասյանի 
եզրափակիչ ելույթը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ , ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննարկման ժամանակ տեսել է բացառիկություն տառերի, տողերի, նախադասությունների քանակի, բայց ոչ բովանդակության առումով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բադասյանը ընդգծեց, որ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները պարզ հերքվեցին, որոնց մասին անկողմնակալ դիտորդի մոտ որևէ կասկած չմնաց:

«Տարբեր քննարկումներ կան դատավարության շուրջ: Առաջարկ է հնչել, որպեսզի բուհերի ուսանողները անպայման  հետևեն դատավարությանը և հարուստ գիտելիքներ ձեռք կբերեն: Կարծում եմ, որ առաջին գիտելիքը, որ ձեռք կբերեն բուհերի ուսանողներն, այն է, թե ինչ չի կարելի անել բարձր դատարանում: Չի կարելի ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հեշտությամբ կստուգվեն և անմիջապես կհերքվեն բարձր դատարանում, չի կարելի բարձր դատարանում իրավաչափ գործողությունները ներկայացնել ոչ իրավաչափ և այդ հիմքով պնդել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր: Որևէ դեպքում չի կարելի սահմանադրական մարմնում վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ սահմանադրական մարմնի հասցեին»,- ընդգծեց Բադասյանը:

Բադասյանը նաև անդրադարձավ այն հայտարարությանը, որ երեք տարի է Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ ուժ, և չի կարելի թույլ տալ, որպեսզի բոլոր որոշումները կայացվեն մեկ ուժի կողմից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը  շեշտեց, որ այդ մեկ ուժը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է:

«Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, ժողովուրդը կատարել է ընտրություն, և Հայաստանի Հանրապետությունն ունի ժողովրդավարական ապագա» ,- եզրափակեց Բադասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am