Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՀԿ-ն հայտնել Է, որ մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակման գրեթե 3 մլն դեպք Է հայտնաբերվել

ԱՀԿ-ն հայտնել Է, որ մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակման գրեթե 3 մլն դեպք Է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետներն անցյալ շաբաթ հայտնաբերել են կորոնավիրուսով վարկաման շուրջ 3 միլիոն դեպք եւ ավելի քան 55 հազար մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունն ավելացել Է 10 տոկոսով, իսկ մահացությունը՝ 3 տոկոսվ, հուլիսի 14-ին հայտնել Է ԱՀԿ-ի՝ Ժնեւի կենտրոնակայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը «Հիվանդության նոր դեպքերի ընդհանուր թիվն անցյալ շաբաթ (հուլիսի 5-ից մինչեւ 11-ը) կազմել Է գրեթե 3 միլիոն, ինչը 10 տոկոսով ավելի Է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- ասված Է կազմակերպության շաբաթական համաճարակային տեղեկագրում:

Կազակերպության տվյալներով՝ մեկ շաբաթում մահացել Է ավելի քան 55 հազար մարդ, ինչը 3 տոկոսով ավելի Է, քան նախորդ յոթ օրում: Մինչ այդ մահացությունը նվազում Էր ավելի քան երկու ամսվա ընթացքում: Հուլիսի 5-ից մինչեւ 11-ն աշխարհում հայտնաբերվել Է 2 996 465 վարակված եւ արձանագրվել Է 55 830 մահացու վախճան: Հուլիսի 11-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 186 240 393 դեպք եւ հիվանդների մահվան 4 027 861 դեպք: Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ քանակի մասին հայտնել Է Բրազիլիան (333 030): Այնուհետեւ հետեւում են Հնդկաստանը (291 789), Ինդոնեզիան (243 119), Մեծ Բրիտանիան (210 277) եւ Կոլումբիան (174 320): Հիվանդացության ամենաբարձր մակարդակն արձանագրվել Է Բրիտանական Վիրգինյան կղզիներում (2 497 նոր դեպք 100 հազար բնակչի հաշվով), Սեյշելներում (763), Կիպրոսում (673), Ջերսիում (628) եւ Ֆիջիում (490): Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել Է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (3 տոկոսով): Դրա հետ մեկտեղ աճ Է արձանագրվել Արեւելյան Միջերկրականում (25 տոկոսով), Եվրոպայում (20 տոկոսով), Հարավ - արեւելյան Ասիայում (16 տոկոով), Աերեւմտա - խաղաղօվկիանոսյան տաածաշրջանում (15 տոկոսով) եւ Աֆրիկայում (5 տոկոսով):

Մահացությունն առանձնապես սաստիկ աճել Է Աֆրիկայում (50 տոկոսով) եւ Հարավ - արեւելյան Ասիայում (26 տոկոսով): Մահացու վախճանների թվի զգալի նվազում Է նշվել Հյուսիսային եւ Հարավայն Ամերիկայում (11 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 653 հազար մարդ եւ մահացել գրեթե 7 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 962 հազար նոր դեպք եւ 23 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են 712 հազարից ավելի վարկակվածներ, մահացել Է 14 հազարից ավելի մարդ: ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրուսի՝ բարձր բարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի Է 2020 թվականի հոկտեմբերից Հնդկաստանում այն հայտնաբերվելուց հետո, հուլիսի 6-ից մինչեւ 13-ն ընդլայնել Է իր աշխարհագրությունը 104-ից մինչեւ 111 երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am