Հասարակական

Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում համագործակցությունը մտնում է նոր փուլ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում համագործակցությունը մտնում է նոր փուլ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան Հայաստանի կողքին է վերջինիս ժառանգության պահպանման և վերականգնման համար: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը այս շաբաթ կազմակերպում է Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) հայաստանյան խոշոր հաստատությունների մասնագետների համար առաջին դասընթացը ՝ ԺԱԻ-ի տնօրեն Շարլ Պերսոնազի ներկայությամբ: Այս դասընթացը հյուրընկալվում է հայկական հիշատակի պահպանման խորհրդանշական վայր Մատենադարանում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

Այս դասընթացը Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում երկարաժամկետ համագործակցության առաջին փուլն է, որը նպատակ ունի տարածաշրջանային տրամաբանության մաս դառնալ և որը, մասնավորապես, կներառի`

  • հայ մասնագետների համար հինգամյա վերապատրաստման ցիկլ
  • ուսումնական նախագծեր, որոնցում կներգրավվեն ֆրանսիացի և հայ մասնագետներ ու ուսանողներ
  • ժառանգության պահպանման ոլորտի ուսանողների փոխանակում
  • համատեղ թիմի կողմից ֆրանսիական փորձագիտությամբ հայկական ժառանգության խորհրդանշական օբյեկտի վերականգնում:

Այս առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը նշում է, որ Հայկական ժառանգությունը մարդկության համընդհանուր ժառանգության մի մասն է և այս գործողությունների միջոցով Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին `ապահովելու դրա պաշտպանությունն ու արժևորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում