1 րոպեի ընթերցում
Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը Սևանա լճում հետևել են ծառայողների ցուցադրական հնարքներին՝ արտակարգ իրավիճակներում արձագանքման արագությանն ու մասնագիտական հմտություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ-ն՝ տեղադրելով միջոցառմանը վերաբերող տեսանյութ։