ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին երկրպագուներին կներկայանա «Երկիր Արմենիա, երազ Արմենիա» համերգով, որը տեղի կունենա հուլիսի 22-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն կոմպոզիտորի տարբեր տարիներին Կոմիտասի, Ռազմիկ Դավոյանի և սեփական բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:
Համերգի բեմի ձևավորումը իրականացրել է «Արդեանը»:
Վահան Արծրունին մի ստեղծագործող է, որը, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային տեսակ և արժեքային համակարգ։ Ստեղծագործում է երաժշտության տարբեր ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն։