Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ ծառայողի ապօրինությունները

Ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ ծառայողի 
ապօրինությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և իրականացված ծառայողական քննության արդյունքում ձեռք բերված տվյալներով բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչներից մեկի այս տարվա ընթացքում կատարած ապօրինությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեսուչը մի անձի խոստացել է 200 դոլարի դիմաց նրա որդու համար կազմակերպել «B» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը։  Պարզվել է նաև, որ նույն տեսուչը մի տղամարդուց վերցրել է 150 հազար դրամ՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը հաջող կազմակերպելու դիմաց։

Մեկ այլ դեպքի համաձայն՝ մի տղամարդ դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից։ Վերջինիս մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Վթարից հետո տեսուչը փոխել է մեքենաների դիրքը, վթարի իրադրությունը, այդպիսով՝ վթարի հարցում մեղավոր վարորդի ինքնությունը, ապա ՃՈ այլ աշխատակիցների հետ մեկնել է դեպքի վայր ու կազմակերպել հիշյալ մեխանիզմով վթարի դեպքի հաշվառումը։

Դրանից բացի, նույն տեսուչը, տեղեկանալով, որ ճանապարհային ոստիկանները պատրաստվում են մի անձի նկատմամբ կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, զանգել է ճանապարհային ոստիկաններին ու միջամտել նրանց գործողություններին՝ խնդրելով արձանագրություն չկազմել։ Պարզվել է նաև, որ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է մի տղամարդու մեքենան, որի դիմապակին եղել է թաղանթապատված, իսկ վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Տեսուչը զանգել է ճանապարհային ոստիկանին ու պայմանավորվել, որ արձանագրություն կազմվի ոչ թե վարորդի այլ ուրիշ անձի անվամբ։ Մեկ այլ դրվագով նույն տեսուչը, տեղեկանալով, որ մի անչափահաս, չունենալով  տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, բախվել է կայանված ավտոմեքենայի։ Վթարից հետո տեսուչը նրա հոր հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, կայանված մեքենան նորոգելու պայմանով, վթարը չարձանագրելու վերաբերյալ։ Ծառայողական քննության նյութերը ՆԱՎ-ից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայության, որտեղ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am