Հասարակական

Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան, դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:

Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (

պաշտոնեական կեղծիքը):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը:

Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարական է տվել Մեղրիի քաղաքապետի պաշտոնից: Իր հրաժարականը նա բացատրել է աշխատանքը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում շարունակելու ցանկությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում