Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս բնակչության շուրջ 73 տոկոսը

Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս բնակչության շուրջ 73 
տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ տվյալ պահի դրությամբ նահանգի չափահաս բնակչության շուրջ 73 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն առաջին դեղաչափը: Դրա արդյունքում Նյու Յորքի բնակիչները սկսել են աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումն արվել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին հենց Նյու Յորքում.Pfizer պատվաստանյութով պատվաստվել է Քուինսում աշխատող բուժքույրը:

Տեղի իշխանությունները պատվաստված անձանց խոստանում են տրամադրել  արտոնություններ, ինչպես օրինակ՝ կենդանաբանական այգի, բուսաբանական այգի այցելելու անվճար տոմս կամ քաղաքային հեծանիվներից օգտվելու երկշաբաթյա աբոնեմենտ: Իսկ ավելի հաջողակները կկարողանան մասնակցել 5 մլն մրցանակով վիճակահանությանը:

Նյու Յորքի նահանգում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 53 հազար մարդ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am