Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանի որոշել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կիրառել 2 ամիս ժամկետով կալանք:  «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանի «Ֆեյսբուք»-ի էջից:

Պաշտպանը տեղեկացրել է, որ գիշերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, քննարկելով Փարամազյանի ձերբակալման իրավաչափության և նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը, որոշում է կայացրել ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել և վերջինիս նկատմամբ կալանք կիրառել 2 ամիս ժամկետով:

Սահակյանն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 8-ին ժամը 11:15-ին Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01:24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը: Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափությունը վիճարկվել էր դատարանում, միաժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարան էր ներկայացրել Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]