Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՍԴ-ն մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա կանչելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը

ՍԴ-ն մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա կանչելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով նիստին որպես վկա հրավիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումը ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության նպատակով հրավիրված ՍԴ նիստին հայտարարեց դատարանի նախագահ Արման Դիլանյանը:

Նա նշեց, որ նման որոշում է ընդունվել՝ «նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածով ամրագրվում է դատավորության կողմին որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը, մինչդեռ Հանրապետության նախագահը սույն գործով կողմի դատավարական կարգավիճակ չունի»:

ՍԴ հուլիսի 9-ի նիստում Հրայր Թովմասյանը ներկայացրել էր 3 միջնորդություն:  Դրանցից առաջինը վերաբերում էր Հանրապետության նախագահին, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին: «Այդ  հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ, բայց առնվազն 3 դիմումում այդ հարցը բարձրացված է»,-ասել էր նա:

Դատավորը հայտնել էր, որ ակնկալում է նախագահից պարզաբանում ստանալ, թե ինչով է պայմանավորված եղել իր կողմից որպես ընտրության օր վարչապետի կողմից նախապես հայտարարված օրը՝ հունիսի 20-ը նշանակելը: «Ես միջնորդում եմ  սույն գործով որպես վկա հրավիրել Հանրապետության նախագահին, որ այս հարցերի պատասխանը տա, որովհետև նա ուներ փոքրիկ հայեցողություն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները նշանակել ոչ ուշ, ոչ շուտ 30-45 օրվա ընթացքում»,-նշել էր Թովմասյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am