Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն աշնանը «Ջոնսոն և Ջոնսոն» ու «Նովավաքս» պատվաստանյութեր ձեռք կբերի

Հայաստանն աշնանը «Ջոնսոն և Ջոնսոն» ու «Նովավաքս» պատվաստանյութեր ձեռք 
կբերի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով «Կովակս» հարթակի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը 2021-ի աշնանը ձեռք կբերի «Ջոնսոն և Ջոնսոն» ամերիկյան ընկերության արտադրության 50 հազար պատվաստանյութ, որը մեկ դեղաչափով է օգտագործվում, այսինքն՝ 50 000 անձի համար է և մոտ 300 հազար դոզա «Նովավաքս» ընկերության պատվաստանյութ, որը ևս ամերիկյան արտադրության է, բայց երկու դեղաչափով օգտագործման համար է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ «Կովակս» հարթակի շրջանակում ժամանակ առ ժամանակ պատվաստանյութեր ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվում: Փետրվար կամ հունվար ամիսներին «Pfizer» պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորություն է եղել: Հայաստանը կարող էր ստանալ 15 000 դեղաչափ 7 500 հոգու համար: «…Մենք այդ պահին համապատասխան ենթակառուցվածքներ չունեինք և նման փոքր խմբաքանակի համար ներդրում անելը նպատակահարմար չէր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանի խոսով՝ այս պահին նախարարության միջոցներով որոշակի համալրումներ իրականացվել են: «Պայմանավորվածություններ ունենք դոնոր կազմակերպությունների հետ, որ պետք է ներդրում արվի ամբողջ Հայաստանով այս սառցե շղթայի  խիստ պայմանները պահպանելու ամբողջական  ենթակառուցվածքի ներդրման համար, ինչն առաջիկա ամիսներին կիրականացվի»,- շեշտեց Անահիտ Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ինքնաֆինանսավորվող երկրների շարքին է դասվում, և «Կովակս» հարթակի շրջանակում ոչ թե նվեր է ստանում պատվաստանյութը, այլ ձեռք է բերում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]