Միջազգային

ՌԴ-ն պատրաստ Է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման աշխատանքի գործարկմանը

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն պատրաստ Է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման աշխատանքի գործարկմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ Է խորհրդատվական աջակցություն ցույց տալու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանագծման աշխատանքի գործարկմանը՝ դրա հետագա սահմանազատմամբ՝ երկրների միջեւ հակամարության շուտափույթ լուծման նպատակով: Հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես սույն խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում տեսնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանագծման աշխատանքի շուտափույթ գործարկումը՝ դրա հետագա սահմանազատմամբ: Մենք պատրաստ ենք ցույց տալու անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, եւ ներկայումս շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ սահմանապահ ծառայությունների գծով, այդ թվում՝ լարվածության ապաԷսկալացիայի նպատակով»,- ասել Է նա:

Դիվանագետի խոսքով՝ ՌԴ-ն չի կարծում, թե երկու երկրների սահմանին ստեղծված իրադրությունը կապված Է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այլ ավելի շուտ սահմանի իրավական ձեւակերպման բացակայության հետեւանք Է: «Մենք ելնում ենք այն բանից, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում իրադրությունն ուղղակիորեն կապված չԷ Լեռնային Ղարաբաղի հիմնախդրի կարգավորման հետ եւ սահմանի իրավական ձեւակերպման բացակայության հետեւանք Է: Ընդհանուր ֆոննն, անտարակույս, սաստկացնում Է կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտը, դա իրոք այդպես Է»,- հավելել Է Զախարովան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում