Քաղաքականություն

Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք. Պուտինը շնորհավորեց Փաշինյանին

1 րոպեի ընթերցում

Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք. Պուտինը շնորհավորեց Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շնորհավորեց նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով: Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Իրականում դա ամենակարևորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման: Ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ դրա առթիվ: Հուսով եմ՝ այսօր կկարողանանք պաշտոնական և ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք և որոնք մեր լուծման կարիքն ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՌԴ նախագահ Պուտինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում