Հասարակական

Ծնողական փառքի մեդալով պարգևատրվել են 13 զավակ ունեցող Գոհար և Գևորգ Բեժանյանները

1 րոպեի ընթերցում

Ծնողական փառքի մեդալով պարգևատրվել են 13 զավակ ունեցող Գոհար և Գևորգ Բեժանյանները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գևորգ և Գոհար Բեժանյանները, որոնց ընտանիքում օրեր առաջ լույս աշխարհ է եկել փոքրիկ Եվան՝ ընտանիքի 13-րդ զավակը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Գևորգ և Գոհար Բեժանյանները պարգևատրվել են ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներեք զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում