Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձը և Բաքվին ականների քարտեզների տրամադրումը

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձը և Բաքվին ականների քարտեզների տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը Հայաստանին և ՀՀ կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անն Լինդեն գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։

«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 15 հայ բանտարկյալների լրացուցիչ ազատ արձակումը եւ Հայաստանի կողմից ականների քարտեզների հրապարակումը: Բարձր եմ գնահատում ռուսական միջնորդությունը: Հուսով եմ, որ վստահության ամրապնդումը կարող է ճանապարհ հարթել դեպի կայուն կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Ռուսական կողմի միջնորդությամբ հուլիսի 3-ին Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում