Փալոնը պետդեպի ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղիները: Մենք նաև խոսեցինք այն կարևոր դերակատարության մասին, որն ԱՄՆ-ն պետք է ստանձնի Ադրբեջանում կալանքի տակ պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու և սահմանային շարունակվող ճգնաժամի հարցերում»,- հայտնել է ԱՄՆ կոնգրեսականը:
Had a productive call with officials from @StateDept and @DeptofDefense today to discuss ways to bolster the US-Armenian relationship. We also spoke about the important role the US must play in freeing the remaining Armenian POWs in Azeri detention and the ongoing border crisis.
— Rep. Frank Pallone (@FrankPallone) July 3, 2021