Միջազգային

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է COVID-19-ի ամենաբարձր ցուցանիշը 1 օրվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է COVID-19-ի ամենաբարձր ցուցանիշը 1 օրվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է կորոնավիրուսի վարակման դեպքերի՝ 2021 թվականի ամենաբարձր ցուցանիշը 1 օրվա կտրվածքով՝ չնայած այն հանգամանքին, որ երկրի մի քանի խոշոր քաղաքների բնակիչները այսօր՝ հուլիսի 3-ին, դուրս են եկել «լոքդաունից»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ Ռոյթերզ միջազգային գործակալության՝ այդ մասին հայտնել է նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը՝ տեղեկացնելով վարակման 35 նոր դեպքի մասին, որոնցից 29 կապված են նախորդ դեպքերի հետ:

«Մինչ դեպքերի թիվը աճում է՝ մենք տեսնում ենք, որ միաժամանակ ավելի մեծ է մեկուսացվողների թիվը: Առայժմ մենք վարակման դեպքերի թվի մեծ բռնկում չենք տեսել, բայց գիտենք, որ հաջորդ մի քանի օրերը ճգնաժամային են լինելու», - ասել է Գլեդիս Բերեջիկլյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում