Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Զարթոնքը» ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների հնարավոր խախտման հիմքով դիմել է ՍԴ

«Զարթոնքը» ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների հնարավոր խախտման 
հիմքով դիմել է ՍԴ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հուլիսի 2-ին ժամը 15:20-ին Սահմանադրական դատարանին է հանձնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը դիմումի մասին մանրամասներ է հայտնել:

«Դիմումի համաձայն՝ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը: Ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա»,-տեղեկացրել է Զոհրաբյանը:

Նա նաև նշել է, որ ՍԴ-ին 5 միջնորդություն է ներկայացվել պետական մարմիններից որոշակի տեղեկություններ պահանջելու կապակցությամբ՝

1.ԱԱԾ-ին՝ ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ընտրության օրը ստորագրել են ցուցակներում, սակայն ըստ ԱԱԾ տվյալների փաստացի Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվել.

  1. ՀՀ ՊԵԿ-ին և ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց ընդհանուր քանակը.
  2. ՀՀ ՊՆ-ին՝ ներկայացնել տեղեկություն, թե որքան զինծառայող է մասնակցել 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին.

     4. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե            2021թ. հունիսի 20-ին որ ընտրական տեղամասերն են հոսանքազրկվել, որքան ժամանակով և ինչ             պատճառներով.

  1. Գլխավոր դատախազությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե 2021թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 22-ը ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ քանի հաղորդում է ստացվել իրավապահ մարմինների կողմից, ինչպես նաև այդ հաղորդումներից յուրաքանչյուրի բովանդակությանը համարժեք ինչ միջոցներ են ձեռնարկվել, քանի քրեական գործ է հարուցվել, որ հոդվածի հատկանիշներով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:

Ընտրությունների արդյունքները հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումով արդեն վիճարկել է «Հայաստան» դաշինքը: Հուլիսի 2-ին ժամը 17:20-ին դիմում կներկայացնի նաև «Պատիվ ունեմ» դաշինքը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]